Ի՞նչ եմ արել այս տարի։ հայոց լեզու և գրականություն

Երբ պատրաստվում էի գրել այս նյութը, ես ինքս ինձ ասացի․ “Ահա՜, շատ բան ունեմ ներկայացնելու”։ Բացեցի իմ բլոգը և սկսեցի փնտրել “Գրականություն/Հայուց լեզու” բաժինը։ Հետո հիշեցի, որ այդպիսի բաժին չունեմ։ Ունեմ առանձին Հայոց լեզվի և գրականության բաժիններ։ Մտա հայոց լեզվի բաժինը և տեսա, որ ներկայացնելու շատ բան չունեմ։ Կատարել եմ իմ մշտական առաջադրանքները և տեղադրել եմ բլոգում։ Ավելի ճիշտ՝ չեմ “տեղադրել”, այլ պարզապես նոր նյութերը ավելացրել եմ հին նյութերից հետո, հրապարակել եմ և թարմացրել էջը։ Վերջ։ Այդպիսինն էին իմ հայոց լեզվի առաջադրանքները՝ պարզ, հակիրճ և կոնկրետ։ Միշտ են այդպիսին եղել։ Ինքս ինձ մտածեցի․ “Չեմ հասկանում, որտե՞ղ են իմ աշխատանքի արդյունքները”։ Ամեն անգամ ինքս ինձ այդ հարցն եմ տալիս։ Մի քիչ հիասթափվեցի իմ կատարած աշխատանքից, քանի որ չէի տեսնում պտուղները։ Եթե տնկել էի այդ սերմը հողի մեջ, որտե՞ղ է իմ ծառը։

Այդպես հուսահատ հիշեցի, որ դեռ պետք է նայեմ Գրականության բաժինը։ Բացեցի այդ բաժինը և ինքս ինձ ժպտացի։ Ահա՛ այն։ Գտա այն, ինչն այդքան երկար և հուսահատ ման էի գալիս՝ իմ ծառը։ Տեսա այն բոլոր առաջադրանքները, որոնց մեջ այդքան միտք և ժամանակ էի դրել։ Գտա բոլոր այն գրողներին ում հետ նոր էի ծանոթացել։ Ապա, ժպիտող նկատեցի հներին, ում երկար ժամանակ է ճանաչում էի, բայց ում մասին իմ կարծիքը այնքան էր փոխվել, որ ասես նոր լինեն։

Վերընթերցեցի էսսեներս և զգացի, թե ինչպես է փոխվել իմ գրելու ոճը։ Համեմատելու համար կարդացի իմ ամենահին աշխատանքներից մի քանիսը և ավելի համոզվեցի, որ փոխվել եմ։ Չեմ գրում միայն լավի մասին, այլ նաև՝ վատի։ Առաջ շատ իդեալիստական մտածելակերպ ունեի, ամեն ինչ տեսնում էի սև և սպիտակ՝ սխալ և ճիշտ։ Հիմա ինքս ինձ այդպիսի շքեղություն չեմ կարող թույլ տալ։ Սովորել եմ տեսնել մետաղադրամի երկու կողմերը, ծիածանի բոլոր գույները, և այդ ամենը տեսնելուց հետո դժվար է ետ գնալ։

Գնալով ավելի ու ավելի շատ էի սկսում նկատել իմ աշխատանքի արդյունքները, ոչ միայն հայոց լեզվի կամ գրականության բաժիններում, այլ նաև մնացած բոլոր բաժիններում։

Հետո տեսա բոլոր թարգմանությունները, որոնք կատարել էի այլ առարկաներից։ Այդ ժամանակ հասկացա, որ դրանք էլ են հայոց լեզվից աշխատանքներ։ Նկատեցի, որ սկսել եմ ավելի արագ թարգմանել։ Իհարկե դեռ խնդիրներ ունեմ թարգմանած տեքստին բնական հնչողություն տալու հետ կապված, բայց դրա վրա էլ եմ աշխատում։

Գտա իմ կարդացած գրքերի մասին վերլուծությունները և ինքս ինձ խոսք տվեցի, որ կգրեմ այն բոլոր գրքերի մասին, որոնց անունները իմ բլոգում դեռ տեղ չեն գտել։ Եվ այդ անունները շատ են։ Գրքերի մեծամասնությունը շատ եմ սիրել և գնահատում եմ ամեն վայրկյանը, որ անցկացրել եմ այդ գրքերը իմ ձեռքերում պահելով։ Հետո հիշեցի այն գրքերի մասին, որոնք կարդալուց հետո (երբեմն նաև ընթացքում) ցանկանում էի նետել դրանք մոտակա պատին։ Բայց նաև շնորհակալ եմ այդ գրքերի համար, քանի որ հիմա գիտեմ, որ արդեն կարդացել եմ և այլևս չպետք է տառապեմ մտածելով, որ դեռ այդ գրքերին չեմ հասել և պետք է կարդամ։ Իմ ամենաչսիրած գրքերից մեկը, իմ ամենասիրելի գրքերից մեկի շարունակությունն է։ Այդ 300 էջը կարդացի մի քանի ժամվա ընթացքում և շնորհակալ էի, որ այն վերջապես ավարտվեց։ Հպարտ եմ իձանով, որ գրքի ավարտի ժամանակ այդ գիրքը դեռ “հանկարծակիորեն” չէր կորցրել իր էջերը և իր կազմի վրա չէր ստացել մարտական վնասվածքներ։ Այդ գրքի մասին նյութ գրած չունեմ, և եթե նույնիսկ գրեմ, ապա այն շա՜տ երկար կլինի։

Հեշտությամբ կարող եմ ասել, որ հպարտ եմ իմ կարդացած գրքերով, քանի որ այդ գրքերը ես ինքս եմ ընտրել։ Կարող էի ընտրել ցանկացած գիրք բոլոր հնարավոր գրքերից, բայց ինքս ընտրել եմ կոնկրետ այն, ինչ ցանկացել եմ։ Այդ ընտրության հնարավորությունը գրքերը դարձրել էր ավելի հետաքրքիր և ցանկալի։ Երբ ինձ ստիպում են կարդալ, վերնագրից առաջ չեմ կարողանում անցնել, իսկ երբ ինքս եմ վերցնում գիրքը՝ ինձ ստիպում են, որ չկարդամ։ Թող ստիպեն, ես դեմ չեմ։ Միևնույն է կարդալու եմ։

Advertisements

2 Comments Add yours

  1. Interest says:

    Կեցցես, Էդիտա ջան։ Ես էլ հպարտանում եմ քեզնով։ Ոչ որրպես ուսուցիչ, այլ որ տեսնում եմ կարդացող, սովորող մարդու տեսակը։ Եվ այդ կարդացողը նաև հասկանում է, վերլուծում է նաև իրեն և շարադրում է ահա այսպես։

    Like

  2. Էդիտա ջան շատ ուրախ եմ քեզ համար և հպարտ եմ ,որ քեզ նման սովորող ունենք

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s